26 նոյեմբերի 2009 - 18:18 AMT
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար որեւէ կրոնական սահմանափակում չկա
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար որեւէ կրոնական սահմանափակում չկա: Այս մասին հայտարարեց Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլթը : Նրա կարծիքով, Եվրամիությունը միշտ չէ որ ընդարձակվել է հասարակական կարծիքի համաձայն: « Թուրքիայի ԵՄ մուտք գործելու հակառակորդները իրենց դիրքորոշումը փաստում են այն հանգամանքով, որ Թուրքիան շատ մեծ, շատ բարդ ու մահմեդական երկիր է: Գոյություն ունի ԵՄ ամստերդամյան կոնվենցիայի 49-րդ կետը, որում ասվում է. Եվրամիությունը հիմնված է ազատության, դեմոկրատիայի, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ հիմնարար ազատությունների վրա, եւ յուրաքանչյուր եվրոպական երկիր, որը եվրոպական արժեքները հարգում է, կարող է հայտ ներկայացնել ԵՄ անդամ դառնալու», - ընդգծել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, ով նաեւ ԵՄ գործող նախագահն է:

ԵՄ-ին Թուրքիայի անդամությանը դեմ են Եվրոպայի հասարակության մեծ մասը: Ֆրանսիան եւ Գերմանիան համալրում են նրանց շարքերը, ովքեր պայքարում են Թուրքիայի ԵՄ մուտք գործելուն: