26 փետրվարի 2002 - 23:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Պաշտոնական այցով գտնվելով Բրատիսլավայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Սլովակիայի նախագահ Ռուդոլֆ Շուստերի հետ քննարկել է քաղաքական եւ տնտեսական բնույթի հարցեր: Երկու պետությունների ղեկավարները նշել են, որ Երեւանի եւ Բրատիսլավայի միջեւ գոյություն չունեն քաղաքական տարաձայնություններ, սակայն տնտեսական համագործակցությունը բավականին ցածր աստիճանի վրա է գտնվում, որի պատճառը համաձայնագրային իրավական բազայի բացակայությունն է: Այս ուղղությամբ, ինչպես հավաստիացրեցին պետությունների ղեկավարները, տարվում է նախապատրաստական աշխատանք: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ Հայաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բոլոր իրավական հիմքերն ունի անկախ պետություն ճանաչվելու համար: Խնդիրը միայն Ադրբեջանից ԼՂՀ-ի «քաղաքակիրթ անջատման մեջ է», որն իրենց փորձով փայլուն ցուցադրել են Չեխիան եւ Սլովակիան: Յայոց ցեղասպանության մասին խոսելով, Սլովակիայի նախագահը խոստացավ այսուհետեւ չխոչընդոտել իր երկրում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 24-ի միջոցառումների անցկացմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: