26 նոյեմբերի 2009 - 20:33 AMT
Հայաստանի Ոստիկանությունը չի հաստատում Երեւանում մանյակ-պեդոֆիլի հայտնվելու մասին ասեկոսեները
Վերջերս Երեւանում դեռահաս աղջիկների բռնաբարության մասին լուրեր են տարածվել: Մասնավորապես, խոսվում է 8-12 տարեկան աղջիկների բռնաբարության երեք դեպքերի մասին:

Սակայն Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը հաստատեց 8-ամյա աղջկա բռնաբարության մի դեպքը միայն: «Ներկա պահին քրեական գործ է հարուցվել եւ նախաքննություն է ընթանում: Ավելի մանրամասն տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չէ, քանի որ դա կարող է խանգարել հետաքննությանը»,- PanARMENIAN.Net-ի հարցմանն է պատասխանել ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: