26 նոյեմբերի 2009 - 21:05 AMT
Լեհաստանի պաշտպանության նախարարը Հայաստան կայցելի
Նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած ռազմական պատվիրակությունը: Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչպես նաեւ տեղի կունենա Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:

Այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին պարոն Բոգդան Կլիխը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, ՀՀ ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի, ԱԳՆ փոխնախարար Կ. Ղազինյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: