26 նոյեմբերի 2009 - 23:03 AMT
Սերժ Սարգսյան. Մենք պետք է ապացուցենք, որ Արցախը մերն է եւ մերը կլինի, այլ կերպ չի կարող լինել
«Հայաստան» Համահայկական հիմնադրամի 12-դ հեռուստամարաթոնի ընթացքում Սերժ Սարգսյանը դիմել է ողջ հայությանը:

ՀՀ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի հեռուստամարաթոնը ունի հատուկ նշանակություն: Ողջ աշխարհը դեռ գտնվում է Հայ-թուրքական արձանագրությունների ազդեցության տակ: Կարծիքները տարբեր են: Մենք պետք է ապացուցենք, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ պառակտում չկա, եւ, որ Շուշիի զարգացման համար հայերը ոչինչ չեն խնայի: Մենք պետք է ապացուցենք, որ Արցախը մերն է եւ մերը կլինի, այլ կերպ չի կարող լինել: Հայ ժողովրդի այսօրվա միասնությունը` մեր ընդհանուր նպատակների խորհրդանիշն է»: