27 նոյեմբերի 2009 - 12:04 AMT
Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը ծանրամարտի աշխարհի առաջնությունում
2008թ. Եվրոպայի չեմպիոն, 2009թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Նազիկ Ավդալյանը Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճելով առաջին ոսկե մեդալը:

«Պոկում» վարժությունում Ավդալյանը բարձրացրեց 119 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ երկրորդ մոտեցման ժամանակ, քանի որ մրցավարները չհաշվեցին առաջին մոտեցումը եւ ստիպված եղավ երկրորդ անգամ բարձրացնել 119 կգ: Երկրորդ տեղում է Օքսանա Սլիվենկոն (ՌԴ), որը բարձրացրեց 118 կգ: