27 նոյեմբերի 2009 - 16:17 AMT
ՌԴ-ում Ղազախստանի դեսպանատան աշխատակցին կասկածում են հային ծեծելու գործում
ՌԴ-ում Ղազախստանի դեսպանատան աշխատակիցը, որին կասկածում են Հայաստանի քաղաքացուն ծեծելու գործում, բանտարկվել է նախօրեին Մոսկվայում:

Վեճը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Ակադեմիկոս Յանգելի փողոցում: Ինչպես հաստատել են հետաքննիչները, Վոլգոգրադի մարզից եկածը, որը վարորդ է աշխատում Ղազախստանի Հանրապետության դեսպանատանը, Հայաստանի քաղաքացու է ծեծել: Տուժածը գլխի վնասվածքով ու կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախօրեին Չերտանովի փողոցում` թիվ 54 տան մոտ, իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ենթադրվող հանցագործին, հաղորդում է ՍԻԹԻ-FM-ը: