27 նոյեմբերի 2009 - 18:06 AMT
ՀՀ մետեոծառայություն. Հայաստանում 2010թ. ձմեռը տաք, բայց ձյունառատ է լինելու
«Հաջորդ շաբաթվա կեսին Հայաստանում եղանակը 2-4 աստիճանով կցրտի»,- հաղորդում է Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունը: Մոտակա օրերին Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ միջին ջերմաստիճանը հանրապետությունում կլինի 10-10 աստիճան ըստ Ցելսիուսի:

Հայաստանում 2009-2010թթ.ձմեռը տաք է լինելու, սակայն սպասվում է, որ տեղումների քանակը նորմայից բարձր կլինի: Դեկտեմբերին Հայաստանի տարածքում միջին ջերմաստիճանը նորմայիս 1-2 աստիճանով բարձր կլինի: Մնացած ձմեռային ամիսները նույնպես տաք կլինեն: