27 նոյեմբերի 2009 - 19:57 AMT
«Սպիտակի» կորտերում թենիսի առաջնություն տեղի կունենա
Դեկտեմբերի 7-ին «Սպիտակի» թենիսի փակ կորտերում կկայանա Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված առաջնություն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Թենիսի ֆեդերացիայի մրցավար Գրիգոր Դավթյանը, առաջնությունը վարկանիշային է, եւ դրան մասնակցելու են 10-12 տարեկան աղջիկներ եւ տղաներ: «Սա թենիսի վերջին առաջնությունն է այս տարի, որին կմասնակցեն 4-ական թենիսիստ աղջիկների եւ տղաների մենախաղերում»,- ասաց Դավթյանը: