27 նոյեմբերի 2009 - 20:01 AMT
ՄԱԳԱՏԷ-ն Իրանին քննադատող բանաձեւ է ընդունել
Վիեննայում Ատոմային էներգիայի Միւազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նիստի ժամանակ երեք տարուց մի քիչ ավել ժամանակվա ընթացքում առաջին անգամ Իրանին կտրուկ քննադատող բանաձեւ է ընդունվել` կապված նրա միջուկային ծրագրի հետ:

Բանաձեւի օժանդակման կողմից արտահայտվել են 35 պետություններից 25-ը, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամները:

Իրանին քննադատող բանաձեւն ընդունվել է արտասահմանում ուրանի վերջնական հարստացման առաջարկին Թեհրանի կողմից փաստացի մերժում ստանալուց հետո, հաղորդում է MIGnews.com-ը: