27 նոյեմբերի 2009 - 20:41 AMT
Դպրոցականները բրեյն-ռինգ կխաղան հանուն առողջ ապրելակերպի
Դեկտեմբեր 1, 2009 - Հայաստանի հինգ մարզերի դպրոցականները կխաղան Ինտելեկտուալների ակումբ (բրեյն-ռինգ) «Առողջ ապրելակերպ», այդ թվում նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմաներով, Թալինի քաղաքապետարանի շենքում` դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին:

Միջոցառումը կազմակերպվում է ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ եւ նպատակ ունի բարձրացնել տեղեկացվածությունը դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների եւ կանխարգելման միջոցների վերաբերյալ:

Մրցույթն անցկացվելու է չորս փուլով Տավուշից, Լոռիից, Շիրակից, Արագածոտնից եւ Երեւանից ժամանած հինգ թիմերի միջեւ: Մրցույթի ընթացքում թիմերը կպատասխանեն մի շարք հարցերի, կպատրաստեն պաստառներ, ինչպես նաեւ կմեկնաբանեն առողջ ապրելակերպի վերաբերյալ մի շարք իրավիճակներ:

Ժյուրիի կազմում են հանրապետությունում հայտնի մասնագետներ, ինչպես նաեւ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգ-որ հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը:

Միջոցառումը կազմակերպել է Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը` «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն արդեն 7 տարի է, ինչ Հայաստանի մարզերում անցկացնում է դասընթացներ «Առողջ ապրելակերպ» եւ