27 նոյեմբերի 2009 - 20:47 AMT
Իրանը փորձարկեց հակաօդային պաշտպանության նոր համակարգը
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին հաղորդեց հակաօդային պաշտպանության նոր համակարգի հաջող փորձարկման մասին:

«Իրանը հաջողությամբ նոր մթերք է արտադրում պաշտպանության ոլորտում: Այսօր նա հաջողությամբ փորձարկեց ՀՕՊ «Շահին» նոր համակարգը»,- նշեց Վահիդին: Նրա խոսքով, «Շահինը» նախատեսված է միջին հեռավորության հրթիռները խլելու համար:

Բացի դրանից, Իսլամական հեղափոխության Հսկիչների կորպուսի մասնագետները մոդեռնիզացրել ու հաջողությամբ փորձարկել են M1 զենիթային հրթիռները, հաղորդում է MIGnews.com-ը: