28 նոյեմբերի 2009 - 12:38 AMT
Լեհաստանի պաշտպանության նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստանում գտնվող Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխն այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Դրանից հետո Բոգդան Կլիխը եւ նրա գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարան, որտեղ ծանոթացել է ցուցադրությանը:

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում եւ եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում: