28 նոյեմբերի 2009 - 15:48 AMT
Հրանուշ Հակոբյան. Հայաստանն ու Սփյուռքն աննախադեպ միասնական են
Հայաստանի ու Սփյուռքի միջեւ սեպ գամել փորձող ուժերը ֆիասկո կրեցին: Այդ մասին ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Հայաստանն ու Սփյուռքն աննախադեպ միասնական են»,- ընդգծեց Հակոբյանը:

Ընդ որում, նա ողջունեց նախքան հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրելը համահայկական ուղեւորություն կատարելու եւ հայկական համայնքների հետ հանդիպելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը` նշելով, որ դա միայն ամրապնդեց Հայաստանի կապը Սփյուռքի հետ: