28 նոյեմբերի 2009 - 16:14 AMT
Հայաստանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, բայց պատրաստ է նաեւ պատերազմին
Մենք ցանկանում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը խաղաղ ճանապարհով լուծել, բայց եթե այդպես չլինի, մենք խույս չենք տա պատերազմից: Այդ մասին ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ հայտնեց ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Գոյություն չունեն ոչ մի իրավաբանական փաստարկներ, որոնք խոսում են այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվել է Ադրբեջանի տարածքում, եւ չկան որեւէ միջազգային նորմեր, որոնց հակասում է հանրապետության լեյգիտիմ կարգավիճակը»,- նշեց Աբրահամյանը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է հասնի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը:

Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական իրադրությանը` Աբրահամյանը նկատեց, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո երկրում ներքին քաղաքական ճգնաժամ է վրա հասել: «Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ համագործակցության մասին Սերժ Սարգսյանի առաջարկի շնորհիվ մեզ հաջողվեց դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը: