28 նոյեմբերի 2009 - 16:48 AMT
Սեյրան Օհանյան. ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամության մասին առայժմ խոսք չի գնում
Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ադրբեջանի անդամության մասին առայժմ խոսք չի գնում: Այդ մասին այսօր Երեւանում Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով վերջին հաղորդումները ՀԱՊԿ Ադրբեջանի հնարավոր մուտքի մասին:

«Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում մյուս երկրների հետ համագործակցության շրջանակները: Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են ԱՊՀ շրջանակներում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նկատեց նաեւ, որ վերջերս ռուս-ադրբեջանական համագործակցությունն ընդլայնվել է, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում: