28 նոյեմբերի 2009 - 17:36 AMT
Լեհաստանի հետ համագործակցությունը Հայաստանին կօգնի կիրառելու լեհական փորձառությունը շատ ոլորտներում
Հայաստանի ու Լեհաստանի միջեւ իրավապայմանագրային դաշտի առկայությունը հնարավորություն է տալիս ընդլայնելու հայ-լեհական ռազմական համագործակցությունը: Այդ մասին այսօր Երեւանում Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք կարգադրեցինք մշակել եւ ներկայացնել ռազմական կրթության, միջազգային խաղաղապահական առաքելության, ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության զարգացման մասին առաջարկները»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: Լեհ նախարարի այցի շրջանակներում քննարկվեցին նաեւ համագործակցության հեռանկարները ռազմաարդյունաբերական բնագավառում: