28 նոյեմբերի 2009 - 17:51 AMT
Սուրբ Խաչ եկեղեցին դառնալու է Ղրիմյան ազգագրական թանգարանի բաժի՞նը
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին կդառնա Ղրիմյան ազգագրական թանգարանի բաժինը, համաձայն ՂԻՀ Բարձրագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոյի խոսքերի, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինյան թեմի ներկայացուցիչները Analitika.at.ua- թղթակցին հավաստիացրեցին, որ հայ հոգեւորականները հուսով են եւ աղոթում են, որպեսզի Սուրբ Խաչ եկեղեցին չխլեն ՀԱԵ Ուկրաինյան թեմից:

Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձան է, պետական հաշվառման մեջ է 1963-ից: Գտնվում է անտառաշատ հարթավայրում` Ստառի Կռիմ (Կիրովյան շրջան) քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Վանքային համալիրի տարածքում առաջին եկեղեցին կառուցվել է 1358-ին: