29 նոյեմբերի 2009 - 17:15 AMT
Աթենքում նախատեսված են ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումներ
Հունաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2 ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աթենք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախարարների խորհուրդի շրջանակներում նախարար Նալբանդյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: