29 նոյեմբերի 2009 - 17:20 AMT
Թուրքիայի վարչապետը դեկտեմբերի 6-ին կայցելի ԱՄՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք պետական այցի ամսաթիվը վերջնականապես հստակեցվել է` այն տեղի կունենա դեկտեմբերի 6-8-ը: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը: Նրա խոսքերով, այցը շատ կարեւոր է երկու երկրների միջեւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման տեսակետից:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը կքննարկվի հարցերի լայն շրջանակ: Կառավարության ղեկավարը կհանդիպի նաեւ Ամերիկայի թուրքական համայնքի հետ, որը մեծ ջանքեր է գործադրում Թուրքիայի դրական իմիջի ստեղծման համար եւ հակազդում է անարդար հակաթուրքական քարոզչությանը»,-ասել է Սենսոյը: