30 նոյեմբերի 2009 - 11:21 AMT
Հայաստան է ժամանում Լատվիայի նախագահը
Դեկտեմբերի 10-11-ին Հայաստան կայցելի լատվիական պատվիրակությունը, որտեղ կընդգրկվեն 58 ընկերություններ, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայկական զարգացման գործակալության մամլո ծառայությունում: Ընդ որում գործակալության ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկա այցի ժամանակ ակնկալվում է, որ Հայաստան կայցելի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:

Դեկտեմբերի 11-ին Երեւանում տեղի կունենա հայ-լատվիական գործարար համաժողով: Մասնակից կազմակերպություններից 16-ը պետական հատվածի ներկայացուցիչներ են: Երկրների միջեւ համագործակցություն կա բանկերի հատվածում, էներգետիկայում, ջրամատակարարման եւ այլ ոլորտներում: