30 նոյեմբերի 2009 - 13:24 AMT
Արմեն Գրիգորյան. Հայ ծանրորդները ապացուցեցին, որ ամենաուժեղն են աշխարհում
Հայաստանի հավաքականը վերադարձել է Գոյանգայից նոյեմբերի լույս 30-ի գիշերը:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը, դիմավորելով ծանրորդներին, հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ գոհ է հայ մարզիկների ելույթների արդյունքներով: Նրա խոսքերով, հայ ծանրորդները ապացուցեցից, որ ամենաուժեղն են աշխարհում:

Հիշեցնենք, որ Աշխարհի չեմպիոն դարձավ Նազիկ Ավդալյանը (ք/կ 69): Նա նվաճեց 3 ոսկե մեդալ: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հայաստանի համար վերջին անգամ նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը` 1991 թ-ն:

Հայաստանի հավաքականը ունի հետեւյալ մեդալները.

Կանայք.
Հռիփսիմե Խուրշուդյան (ք/կ 75) - 3 բրոնզե մեդալ

Տղամարդիկ.

Առաքել Միրզոյան (ք/կ 69) - արծաթե եւ փոքր բրոնզե մեդալ
Տիգրան Մարտիրոսյան Գեւորգի (ք/կ 77) - մեծ եւ փոքր արծաթե մեդալ
Տիգրան Մարտիրոսյան Վարդանի (ք/կ 85) - փոքր արծաթե մեդալ
Գեւորգ Պողոսյան (ք/կ 85) - փոքր արծաթե մեդալ