30 նոյեմբերի 2009 - 15:44 AMT
«Կվիրիս պալիտրա». Ընթերցողների մեծ մասը դեմ է «Վերին Լարս» ՀԱԿ բացմանը
«Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի կողմից հարցված ընթերցողների մեծ մասը դեմ է վրացա-ռուսական սահմանին «Վերին Լարս» ՀԱԿ բացմանը: 404 հարցվածներից 44,6% կտրականապես դեմ է սահմանի այդ հատվածի բացմանը, ինչի մասին Վրաստանի ղեկավարությունը սկսել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Հայաստանի միջնորդությամբ` ելնելով վերջինիս շահերից:

Միայն 15,8% է գտնում, որ «Վերին Լարսը» պետք է բացվի:

Հարցվածների եւս 39,6%-ը չեն կարողացել այդ հարցին միանշանակ պատասխան տալ: