20 հունիսի 2003 - 22:20 AMT
ՎՐԱՍՏԱՆՆ ԱՌԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի իշխանությունները մտադիր են դիմել Ռուսաստանին` խնդրելով պահովել Աբխազիայով երկաթուղային երթեւեկության վերականգնման աշխատանքների անվտանգությունը: Ինչպես հայտարարել է Վրաստանի երկաթուղու գլխավոր ինժեներ Թենգիզ Դոնաձեն, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Աբխազիայի տարածքում երկաթուղային ճյուղի վերականգման անվտանգությունը կարող են ապահովել վրաց-աբախազական հակամարտության գոտում ԱՊՀ հավաքական խաղաղապահ ուժերը: Նրա խոսքերով` այդ մասին կխոսվի Վրաստանի եւ Ռուսաստանի երկաթուղային գերատեսչությունների ներկայացուցիչների հունիսի 26-27-ը Թբիլիսիում կայանալիք հանդիպման ժամանակ: Հանդիպումը կկայանա Վլադիմիր Պուտինի եւ Էդուարդ Շեւարդնաձեի միջեւ Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունների համատեքստում` Աբխազիայով երթեւեկության վերականգնման հարցերի առումով: Նշենք, որ տվյալ հարցը քննարկվել է «Վրաստանի երկաթուղիների» գլխավոր տնօրեն Ակակի Չխաիձեի եւ Ռուսաստանի հաղորդակցության ուղիների փոխնախարար Հասան Զյաբիրովի միջեւ երեկ Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում: Ինչպես լրագրողներին նշել է Ա. Չխաիձեն, Ինգուրի-Վեսյոլոե հատվածում չափազանց բարդ տեխնիկական իրավիճակի պաատճառով, Սոչի-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացը կտեւի շուրջ մեկուկես տարի: