30 նոյեմբերի 2009 - 18:33 AMT
Հայաստանի լիբերալները գտնում են, որ ներքին քաղաքական ճգնաժամը դեռեւս չի հաղթահարվել
Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում ՀՀ նախագահի ելույթը լի էր անհիմն լավատեսությամբ, եւ իր մեջ Հայաստանի հետագա զարգացման մասին իրական ծրագիր չէր ներառում»,- այսօր Երեւանում հայտնեց Հայաստանի Լիբերալ կուսակցության (ՀԼԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Հովհաննիսյանի խոսքով, Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ երկրում ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայ ազգային կոնգրեսի կառուցողական դիրքորոշումը դեռեւս չի խոսում ճգնաժամի հաղթահարման մասին: «Ավելին, Հայաստանի տնտեսությունը քայքայված վիճակում է եւ 18,6% տնտեսական անկում է արձանագրվել, իսկ նախագահը խոսում է այաստանում մակրոտնտեսական կայունության մասին»,- նկատեց ՀԼԿ ղեկավարը:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մինասյանն իր հերթին կտրական անհամաձայնություն արտահայտեց իր ընդդիմախոսին եւ նշեց, որ ՀՀ նախագահի խոսքում շոշափվում էին հայ հասարակայնությանը հուզող բոլոր հարցերը: «Հստակ ուրվագծված էր Հայաստանի զարգացման առաջիկա ճանապարհը եւ դրա հետ կապված ՀՀԿ նախաձեռնվող քայլերը»,- նշեց Մինասյանը:

Ինչպես հայտնեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, նախագահի ելույթում չէր խոսվում այն մասին, որ բոլոր խնդիրները լուծված են ու մատնանշվում էր, որ դեռեւս շատ անելիք կա: «Կարող եմ հստակ մի բան ասել` 2010 թվականը տնտեսական առումով Հայաստանի համար կայունացման շրջան է լինելու»,- ընդգծեց Մկրտիչ Մինասյանը: