30 նոյեմբերի 2009 - 18:36 AMT
Հասմիկ Պողոսյանն Իտալիայում քննարկել է մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման հարցերը
Նոյեմբերի 24-27-ը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Իտալիա` մասնակցելու Մշակութային սեփականության պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր վեհաժողովին:

Ինչպես հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, նախարար Պողոսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել կենտրոնի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի եւ Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հետ:

Նախարար Պողոսյանը Մունիր Բուշենակիի հետ քննարկել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման, համատեղ գիտաժողովների կազմակերպման հետ կապված հարցեր: Մակույթի նախարարը պրն. Բուշենակիին հրավիրել է այցելել Հայաստան` կենտրոնի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու եւ նոր ծրագրեր մշակելու նպատակով: