30 նոյեմբերի 2009 - 20:41 AMT
ՀՅԴ. Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի Բաքվի ռազմատենչ հայտարարությունները
Այսօր ՀՅ Դաշնակցություն Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն այցելեց ԱՄՆ պետդեպարտմենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Էթան Ա. Գոլդրիչը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների ընկերակցությամբ:Է.Գոլդրիչինընդունեցին ՀՅԴՀայաստանի Գերագույնմարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատսխանատու Կիրո Մանոյանը:

Արմեն Ռուստամյաննու ԱղվանՎարդանյանը ներկայացրեցինԴաշնակցությանկեցվածքը երկրումտիրողընկերային-տնտեսական հարցերիեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի կապակցությամբ:

ՀՅԴ ներկայացուցիչները շեշտեցին, որ տարածաշրջանում տեւական կայունության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իսկապես լինեն առանց Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների, իսկ Ղարաբաղի հիմնահարցում` միջազգային համայնքը չպետք է անարձագանք թողնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքները, հաղորդում է ՀՅ Դաշնակցության մամլո ծառայությունը: