1 դեկտեմբերի 2009 - 13:32 AMT
Հայաստան. Բացահայտվել է 13-ամյա Սոս Մելքոնյանի սպանությունը
Նոյեմբերի 30-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, Սոս Մելքոնյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1993 թ. ծնված Ազատ Եղոյանը եւ թիվ 2 վարժարանի սան, 1997 թ. ծնված Սարգիս Վ.-ն:Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ազատ Եղոյանը: Եղոյանը ձերբակալված է:
Սարգիս Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախաքննությունը շարունակվում է:

Նոյեմբերի 29-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1996 թ. ծնված Սոս Մելքոնյանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով:

Ինչպես հաղորդել է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, պատահարի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը 15:00-17.10 ժամանակահատվածում Սոս Մելքոնյանին դանակով մարմնական վնասվածքներ են հասցվել, ինչի հետեւանքով նա մահացել է հիվանդանոց տեղափոխելիս, գիտակցության չգալով:

Պատահարի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: