1 դեկտեմբերի 2009 - 14:29 AMT
ՀՀԿ ղեկավար կազմն անփոփոխ է մնացել
Հայաստանի հանրապետական կուսակցության Խորհուրդը նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել է կուսակցության ղեկավար կազմը: Նիստը վարել է կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստում վերընտրվել են ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը: Վերընտրվել են նաեւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահները: Տնտեսական հանձնաժողովի նախագահ է մնացել Կարեն Կարապետյանը, կազմակերպչական հանձնաժողովինը` Ռուբեն Թադեւոսյանը, բիզնեսին աջակցության հանձնաժողովինը` Հարություն Փամբուկյանը, գաղափարախոսության եւ քարոզչության հանձնաժաղովի նախագահ Մուշեղ Լալայանը:

Նիստում ստեղծվել է Քաղաքական հանձնաժողով, որը կգլխավորի ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է ՀՀԿ մամլո ծառայությունը:

ՀՀԿ-ն 65 մանդատ ունի խորհրդարանում: Իշխող կուսակցության անդամներ են ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նախարարների մեծ մասը: