1 դեկտեմբերի 2009 - 14:45 AMT
Բացի Հայաստանից եւ Բելառուսից, նախկին ԽՍՀՄ-ի երկրները դասավանդում են պատմությունը ըստ ազգային մեկնաբանության
Դեկտեմբերի 1-ն Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի եւ հետխորհրդային ժողովուրդների ընդհանուր պատմության լուսաբանումը նոր անկախ պետությունների դասագրքերում» զեկույցի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՌԽՍՀ Պետդումայի մամլո ծառայությունը, զեկույցը գրվել է Ռուսաստանի Արտաքին քաղաքականության ազգային լաբորատորիայի աջակցությամբ:

Առաջին անգամ Ռուսաստանում անցկացվել է այդպիսի լայնածավալ ուսումնասիրություն: Զեկույցին պատրաստվելու ընթացքում ուսումնասիրվել է Նախկին Խորհրդային Միության 187 պատմության դասագիրք եւ ձեռնարկ, անցկացվել է 5 գիտաժողով: Միաժամանակ անցկացվել է զանգվածային հարցումներ:

Զեկույցի հեղինակները ափսոսանքով արձանագրում են այն փաստը, որ Բելառուսից եւ Հայաստանից բացի, բոլոր մնացած երկրները մեկնաբանում են պատմությունը ազգայնական մեկնաբանման տեսանկյունից, որը հիմնված է սեփական ժողովրդների հինավուրց լինելու մասին առասպելների վրա, «երդվյալ թշնամու» կերպարի եւ այլն: Նոր դասագրքերի ընդհանուր գիծը` Ռուսաստանին, որպես աղետի աղբյուր ներկայացնելու ձգտումն է: