1 դեկտեմբերի 2009 - 14:59 AMT
Գերմանիայի դեսպանատունը մտադիր է համագործակցել Երեւանի բուհերի հետ
Այսօր Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը հանդիպել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դեսպանին ներկայացրեց համալսարանում գերմաներենի դասավանդման ներկա խնդիրները:

Իր հերթին Հանս Յոհեն Շմիդտը նշեց, որ Գերմանիայի դեսպանատունը մտադիր է գերմանական ակումբ բացել Երեւանում, որը կհամագործակցի Երեւանի բուհերի հետ եւ թույլ կտա գործնականում կիրառել գերմաներեն լեզուն:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` հույս հայտնելով, որ սահմանը երկրների միջեւ շուտով կբացվի:

Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորը դեսպանին պարգեւատրել է համալսարանի 70-ամյակի պատվավոր հուշամեդալով: