1 դեկտեմբերի 2009 - 15:11 AMT
ՀՀ կառավարությունում կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրինականությունը
ՀՀ կառավարությունում կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրինականությունը: Այդ մասին հայտարարել է Երեւանում կուսակցության եւ հասարակական կազմակերպությունների հավաքում, որոնք դեմ են Արձանագրություններին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «ԴԵկտեմբերի 9-ն մենք կներկայացնենք այդ հարցը ՀՀ ԱԺ-ի քննարկմանը», - ասել է պատգամավորը:

Ինչպես հաղորդել է Մինասյանը, ավելի վաղ ՀՅԴ խմբակցությունը հարցում է արել ՀՀ կառավարությանը, որում պահանջել է ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների ողջ գործընթացը: «Կառավարության պատասխանը մեզ չբավարարեց: Բացի այդ, այն պարունակում է բազմաթիվ անգրագետ ձեւակերպումներ, որոնք վկայում են երկրի Սահմանադրության խախտման մասին», - նշել է նա:

Բացի այդ, Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է դատական կարգով բողոքարկել կառավարության պատասխանը: