1 դեկտեմբերի 2009 - 21:48 AMT
Լեհաստանն ու Ֆինլանդիան կողմ են «Արեւելյան Եվրոպայի» երկրների հետ ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը
Լեհաստանն ու Ֆինլանդիան կողմ են ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը «Արեւելյան Եվրոպայի» երկրների եւ Ռուսաստանի համար: Այդ մասին Վարշավայում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են Լեհաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին եւ Ալեքսանդր Սթուբբը:

Լեհ նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան, ինչպես եւ Լեհաստանը, զգալի թվով արտոնագրեր է տրամադրում Արեւելյան Եվրոպայի երկրների քաղաքացիներին, որոնք չեն անդամակցում ԵՄ-ին: «Մենք կողմ ենք ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման քաղաքականությանը, որպեսզի ԵՄ արտաքին քաղաքականությունը արտացոլվի գործնականում` մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման միջոցով»,-ասել է Սիկորսկին:

Իր հերթին ֆին նախարարը նշել է, որ Հելսինկիի համար Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի քաղաքականության ազատականացումը կարեւոր հարց է, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը: