2 դեկտեմբերի 2009 - 12:49 AMT
«Նարեկացի» արվեստի միությունը ցուցահանդես է կազմակերպել` նվիրված Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին
Դեկտեմբերի 3-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Կորյուն Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվածէԿորյուն Նիկողոսյանի 70-ամյակին, որն իր ապրած 37 տարիների ընթացքում հասցրել է ստեղծել մոտ 100 աշխատանք, որոնք ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Դանիայում:

Այժմ դրանք ցուցադրվում են նկարչի անունը կրող տուն-թանգարանում:

Տարիներ շարունակ գամված լինելով անկողնուն` նա աշխատել է մոր օգնությամբ` կյանքի ու նրա հանդեպ իր հույզերն ու զգացումները արտահայտելով հիմնականում տաք, լուսավոր գույներով:

«...Ինձ զարմացրեցայն, որ Կորյունը այդամեն ինչինհասելէ ինքնուրույնկերպով` առանցուսումի, առանց մասնագետ նկարիչների խորհրդի եւ օգնության: Ամենաարժանավոր գծերից է նրա ճաշակը եւ արտահայտչական ձեւերի անմիջականությունը: Կորյունի կտավները հետաքրքրություն են առաջ բերում իրենց անկեղծությամբ: Այն ամենը, ինչ նրան հուզում է, դրսեւորված է անմիջականորեն` հետաքրքիր եւ ժամանակակից արտահայտչական գեղարվեստական միջոցներով»,-ժամանակին այսպես է գնահատել Կ.Նիկողոսյանի աշխատանքները Մարտիրոս Սարյանը:

Նիկողոսյանը ծնվելէԵրեւանում 1939թ., վախճանվել է 1976թ.: