2 դեկտեմբերի 2009 - 13:12 AMT
Հայ խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ նիստերին
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանքտ Պետերբուրգ` ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 33-րդ ընդլայնված նիստին եւ Տավրիկյան պալատի 220-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net- թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԺ խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը:

«Հայկական պատվիրակության կազմում, որը գլխավորում է գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ընդգրկվել են պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Էռնեստ Սողոմոնյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների աշխատանքին»,-ասել է Պետրոսյանը: