2 դեկտեմբերի 2009 - 14:58 AMT
Առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի կնքվի
Առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր չի կնքվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագիր կստորագրվի այն ժամանակ, երբ կողմերը համաձայնեցնեն բոլոր հիմնական հարցերը: «Կողմերի մոտեցումները հիմնական հարցերի շուրջ տարբերվում են»,-ասել է թուրքագետը:

Նա նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը բարդ գործընթաց է եւ կողմերը պատրաստ չեն հանգուցալուծման: «Այս հակամարտության կարգավորման համար ժամանակ է հարկավոր: Հակամարտության հանգուցալուծման պահը դեռեւս չի եկել: Այդ խնդիրը շուտափույթ կերպով կարգավորելու փորձը կարող է միայն սրել իրավիճակը, իսկ դա ոչ ոքին ձեռնատու չէ»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: