20 հունիսի 2003 - 20:26 AMT
ԹԵՀՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՉ ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ
Բաքվում Իրանի դեսպանությունը մեղադրել է ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցնեերին Իրանի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացում ստեղծելու փորձում: Ինչպես հետեւում է դեսպանության հայտարարությունից, տեղեկացնում է «ՑենտրԱՆ» գործակալութունը, «որոշ ադրբեջանական հեռուստաալիքներ օգտագործում են հնացած տեսանյութեր, որպեսզի դրանց միջոցով ստեղծեն սոցիալական ճգնաժամի եւ զանգվածային անկարգությունների մթնոլորտ, որն իբրեւ թե այժմ տիրում է Իրանում»: Անհրաժեշտ է նշել, որ վերջերս շատ ադրբեջանական ԶԼՄ-ներ ակտիվորեն քննարկում են իրենց երկրի նկատմամբ այսպես կոչված «իրանական սպառնալիքը», ինչպես նաեւ հրապարակում են նյութեր` իրենց երկրում ԱՄՆ բանակի ստորաբաժանումների տեղակայմանն ադրբեջանցիների աջակցության մասին: