2 դեկտեմբերի 2009 - 16:27 AMT
2009 թվականին բուհերի հետ աշխատանքն առաջնային էր ՀԿԵՈւ համար
Դեկտեմբերի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երիտասարդ մասնագետները մեկնել են ՌԴ երկաթուղային բուհերում ձմեռային քննաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Որակյալ կադրերի նախապատրաստման հարցում ՀԿԵՈւ-ն համագործակցում է Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանի հետ, ՀԿԵՈւ մի շարք ուսանողներ կրթություն կստանա Սանքտ Պետերբուրգի հաղորդակցությունների պետական համալսարանում:

Նեղ մասնագիտական կրթությունից բացի, երիտասարդ մասնագետները մեծապես կարեւորում են սեփական կադրերի գրագեն մենեջմենթն ու առաջատարի հմտությունների ձեւավորումը: Օգոստոսի 4-ին «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինն ու Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հուշագիր ստորագրեցին կորպորատիվ կառավարման «Առաջնորդների դպրոցի» ստեղծման մասին: Դպրոցի նպատակներից է «ՀԿԵՈւ»-ի մասնագետների վերապատրաստումը, ներառյալ ընկերության թոփ-մենեջերներին: Այդպես, ըստ նախագծի պայմանների, ուսուցում կանցնեն 20 թոփ-մենեջերներ, ինչպես նաեւ միջին օղակի 20 մասնագետներ:

«Աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացումը ընկերության գլխավոր առաջնայնություններից մեկն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր ստեղծելով որակյալ կադրային ներուժ, ընկերությունը հող է նախապատրաստում ապագայում իր բարեհաջող զարգացման համար: Արդեն այսօր ընկերությունն անցել է փոխադրումների կառավարման ավտոմատ համակարգի, իսկ 2010թ. ամռանը նախատեսվում է ներդնել էքսպրես համակարգ, որը թույլ կտա ամրագրել տոմսերը ինտերնետով: Նաեւ գործարկվել է վագոն-տրենաժորը, որտեղ տեխնիկական ուսուցում են անցնում ՀԿԵՈւ աշխատակիցները: