2 դեկտեմբերի 2009 - 16:48 AMT
Սլովակիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ: Նախարարները, նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը, քննարկեցին բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական կապերի ակտիվացման եւ հումանիտար ոլորտում փոխգործակցության խթանման հնարավորությունները:

Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Սլովակիայի արտգործնախարարը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը եւ իր երկրի աջակցությունը հայտնեց այդ գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: