2 դեկտեմբերի 2009 - 19:28 AMT
«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը մշակել է «Հայաստանի Դեղին Էջերի» բջջային հրատարակում
Լույս էտեսելբջջային հեռախոսներիհամար նախատեսված «Հայաստանի Դեղին էջեր» բջջային հրատարակումը:

Այսուհետեւ Հայաստանիկազմակերպությունների մասին տեղեկությունները հասանելի են ոչ միայն «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուով, տեղեկագրքերով, վեբ-կայքով, CD-հրատարակումներով, այլեւ բջջային հրատարակումների միջոցով:

Բջջային հրատարակման մեջ ներկայացված են տեղեկություններ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մոտ 3000 կազմակերպությունների մասին:

Բջջային հրատարակումը տեղեկատվությունն օպերատիվ ստանալու լավագույն տարբերակն է, մասնավորապես լրագրողների համար եւ բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են դրսում կամ անընդհատ շարժման մեջ են:

Բջջային հրատարակմանընդհանուր նկարագիրը

-ունի որոնման հնարավորություն՝ կազմակերպության անվանումով
-հնարավորություն է տալիս ուղղակիորեն զանգահարել ընտրված կազմակերպությանը
-եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն
-թողարկվում է տարեկան 3 անգամ
-ծավալը՝ 200 կԲ
-ծրագիրն անվճար է

Ծրագրից օգտվելիս ինտերնետ չի պահանջվում:

Ծրագիրը կարելի էբեռնել www.spyur.am/mobile հասցեից: Վերջին 4 ամսվա ընթացքում գրանցվել է 2500-ից ավելի բեռնում: Բացի այդ, բջջային հրատարակումը ներառվում է «Սփյուռի» CD-հրատարակման մեջ, որը տարեկան թողարկվում է 10000 օրինակով:

Բջջային հրատարակման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: