2 դեկտեմբերի 2009 - 20:14 AMT
Հեյֆեր նախագծի նպատակներից մեկն է` գյուղական համայնքների ուժեղացումն է
«Հեյֆեր կազմակերպությունը օգնում է Հայաստանին իրականացնել բազմաթիվ ծրագրեր տարբեր բնագավառներում` գյուղատնտեսության զարգացումից սկսած մինչեւ ՀՀ մարզերում գենդերային հավասարության հարցերը: Մեր ծրագրերը հիմնականում ուղված են մարդկանց պատասխանատվության զարգացմանը, եւ համայնքներում ապրող մարդկանց շփմանը եւ փոխօգնությանը: Այդպիսով մենք ապահովում ենք համայնքի ուժեղացումը, եւ այդպիսով` ազգի ուժեղացումը», - նշել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հեյֆեր Հայաստան ընկերության գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:

Հեյֆեր ծրագրերի նպատակներից մեկը` գյուղական ընտանիքները ապահովել սննդով եւ եկամուտով տնային կենդանիներ տրամադրելու միջոցով: