3 դեկտեմբերի 2009 - 14:04 AMT
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2010թ. պետբյուջեի հիմնական տարբերակի փոփոխությանը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստում փոփոխություններ է կատարել 2010թ. պետբյուջեի հիմնական տարբերակում, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ վերջնական հաստատմանը:

«Առաջարկված փոփոխությունները զգալիորեն կավելացնեն Հայաստանի հաջորդ տարվա հնարավորությունները, եւ երկրի տնտեսությունը կկարողանա լուրջ քայլեր կատարել կայունացման եւ ճգնաժամից դուրս գալու, ինչպես նաեւ աճի ուղղությամբ»,-ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով 2010թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը:

Նախարարը հավելել է, որ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները լրամշակված նախագծում անփոփոխ են մնացել եւ 2010թ. տնտեսական աճն, ըստ կանխատեսումների, կկազմի 1,2 տոկոս: «Այն փոփոխություններն, որոնք կատարվել են բյուջեի նախագծում, արվել են, ելնելով այն մակրոտնտեսական ցուցանիշներից, որոնք նշված էին 2010թ. պետբյուջեի հիմնական տարբերակում»,-ասել է նա: