3 դեկտեմբերի 2009 - 14:18 AMT
Թուրքիան ինքն չգիտի, թե երբ կվավերացնի Արձանագրությունները
Իր հայտարարություններով Թուրքիան ստուգում է Հայաստանին: Դրանով նա փորձում է շոշափել Երեւանի ուժեղ եւ թույլ կողմերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար գլխավոր ամրության թեստը կլինի նոր տարուց հետո: «Ինչ գին է պատրաստվում վճարել Հայաստանը սահմանի բացման համար` սա է գլխավոր հարցը», - նշել է Կիրակոսյանը:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի մասին, Կիրակոսյանը նշել է, որ Թուրքիան ինքն չգիտի, թե երբ կվավերացնի Արձանագրությունները: Նրա խոսքերով, թուրքական խորհրդարանը ամենայն հավանականությամբ կփորձի ձգձգել այդ գործընթացը մինչեւ 2010 թ-ի փետրվար-մարտը: «Դրա նպատակն է` կապել Արձանագրությունների վավերացումը ապրիլի 24 հետ: Դրանով նա ցանկանում է ճնշել ԱՄՆ-ն, որպեսզի նա չճանաչի հայոց ցեղասպանությունը», - ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը: Ընդ որում նա նշել է, որ նույնիսկ Թուրքիան վավերացնի Արձանագրությունները եւ բացի սահմանը «պետք չէ նրան գովաբանել»: