3 դեկտեմբերի 2009 - 15:21 AMT
«Նարեկացի» մշակույթի միությունում ցուցահանդես է բացվել, որը նվիրված է նկարիչ Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին
Դեկտեմբերի 3-ն, Հաշմանդամների միջազգային օրը, «նարեկացի» մշակութային միությունում ցուցահանդես է բացվել, որը նվիրված է նկարիչ Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին, որը 6 տարեկանից դարձավ հաշմանդամ եւ իր կյանքի 37 տարիների ընթացքում ստեղծել է 100 նկար:

Նրա գործերը ցուցադրվել են Ռուսաստանում, Դանիայում: Նկարչի ստեղծագործական ժառանգությունը պահվում է եւ ցուցադրվում է իր տուն-թանգարանում:

«Կորյուն Նիկողոսյանի արվեստի նշանակությունը վաղուց է հայտնի, նրա գործերը գնահատել են տիտաններ` Սարյանը, Մինասը: Մինասը Կորյունի արվեստը անվանել է ազնվական: Եվ շատ հաճախ ասում էր. «Գնանք Կորյունի մոտ ազնվանալու...»: Սակայն, այսօր նրա տուն-թանգարանը շատ քիչ այցելու ունի», - ասել է Կորյուն Նիկողոսյանի տուն-թանգարանի տնօրեն Աշոտ Նիկողոսյանը (Կորյունի զարմիկ):

Նկարիչը, հիվանդության պատճառով երկար տարիներ աշխատում էր մոր օգնությամբ:

«Ինձ զարմացնում է, որ Կորյունը հասել է մասնագիտական բարձրունքների առանց կրթության, մեծ վարպետների օգնության եւ խորհուրդների: Կորյունի կտավները հետաքրքրություն են առաջացնում իրենց անկեղծությամբ: Այն ամենը, ինչ հուզում է նրան արտահայտված է կտավների մեջ ամենաանմիջական ձեւով եւ գեղարվեստական ժամանակակից միջոցներով», - ասել էր Կորյունի մասին սարյանը:

Կորյուն Նիկողոսյանը ծնվել է Երեւանում 1939 թ-ն, մահացել է 1976 թ-ն: