3 դեկտեմբերի 2009 - 16:46 AMT
Ուկրաինայում կհարգեն Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Դեկտեմբերի 7-ին` 11:00-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ ժամատներում սգո պատարագներ կմատուցվեն 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Կիեւում պատարագը կմատուցվի հայկական ժամատանը: Այն կվարի Կիեւի հոգեւոր առաջնորդ Հովհաննես Շահնազարյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին Հայաստանում եւ սփյուռքում հարգանքի տուրք է մատուցվում 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:

1988թ. Սպիտակի երկրաշարժի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազ. մարդ, 140 հազ. հաշմանդամ են դարձել, իսկ ավելի քան կես միլիոն մարդ զրկվել է օթեւանից: