3 դեկտեմբերի 2009 - 18:51 AMT
Հայաստանն ու Հունգարիան համագործակցելու են հումանիտար բնագավառներում
կառավարությունների միջեւ կրթական, գիտական եւ մշակութային բնագավառներում համագործակցելու մասին» համաձայնագրի ստորագրումը

Դեկտեմբերի 3-ի նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի եւ Հունգարիայի կառավարությունների միջեւ կրթական, գիտական եւ մշակութային բնագավառներում համագործակցելու մասին» համաձայնագրի ստորագրումը:

Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս համաձայնագիրն ուղղված է խթանելու Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ համագործակցությունը, այդ թվում` նշված բնագավառներում մասնագետների փոխանակման, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացման գործընթացներում: Այդ փաստաթուղթը հնարավորություն կտա նաեւ լավագույնս ապահովել Հունգարիայում ապրող հայերի իրավունքները: