3 դեկտեմբերի 2009 - 18:52 AMT
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայստանին թույլ կտա իր անվտանգության ռեսուրսները դիվերսիֆիկացնել
«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել իր անվտանգության ռեսուրսները, եւ կապված չլիել միայն Ռուսաստանի հետ», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը :

Սաֆարյանի խոսքերի համաձայն, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը պարտավոր է լավ հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք կարող են օգնել Ադրբեջանին բախման հատվածում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում: «Այդպես վարվեց Ադրբեջանը, երբ 2008 թ. Բաքուն Մոսկվայի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը: Դա, Ադրբեջանի տեսանկյունից, այնպես մեկնաբանվեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը ակնհայտորեն չի աջակցի Հայաստանին», - նկատեց Ստեփան Սաֆարյանը: