3 դեկտեմբերի 2009 - 20:01 AMT
Իրանը կվերանայի հարաբերություններն այն երկրների հետ, որոնք օժանդակել են ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը
Իրանը կվերանայի հարաբերություններն այն երկրների հետ, որոնք օժանդակել են ՄԱԳԱՏԷ Կառավարողների խորհրդի բանաձեւը: Այդ մասին իրանական Ամուլ քաղաքում հայտնեց Իրանի խորհրդարանաի նախագահ Ալի Լարիջանին:

«Իրանի ժողովուրդը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրից: Ներկայումս Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության գծով հանձնաժողովը դիտարկում է Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունների մակարդակի փոփոխման մասին հարցը»,- ասաց Լարիջանին, հաղորդում է իրանական Iribnews հեռուստատեսությունը: