3 դեկտեմբերի 2009 - 20:04 AMT
Հայաստանում շատ պատմական հուշարձաններ փրկել է պետք
«Գործնականում Հայաստանի տարածքում գտնվող բոլոր պատմական հուշարձանները կարիք ունեն միջամտության, դրանց մեծ մասն ` անհապաղ, իսկ մի քանիսը փրկել է պետք», - դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանման գործակալության պատմական միջավայրի եւ հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության պետ Դորվարդ Առուշանյանը: Նրա խոսքերի համաձայն, եթե հուշարձանը կանգուն է, չի նշանակում, որ այն խնդիր չունի: Եթե հուշարձանը չվերականգնենք այսօր, ապա կործանվելիս կկորցնի իր ներսում պահած տեղեկությունը, իսկ հետո ավելի շատ ջանքեր ու մեծ ուժեր են պետք դրանք վերականգնելու համար:

«Այսօր Հայաստանում գոյություն ունի պաշտոնապես հաստատված ցուցակ, որն ընդգրկում է 24 հազ. 250 պատմական հուշարձաններ, որոնք, գտնվում են տարբեր սուբյեկտների պահպանության ներքո` համաձայն պետության հաստատած կարգի, ըստ որի պատմական հուշարձանների պահպանությունը իրականացնում են դրանց սեփականատերերը, կառավարիչներն ու օգտագործողները: Մշակույթի նախարարությունը իրականացնում է սեփական պետության մեջ գտնվող պատմական հուշարձանների պահպանությունը: Այդպիսի 18 հազար ճարտարապետական հուշարձաններ կառավարությունը հաստատել է 2007 թ.: Պատմական հուշարձանները պահպանելու մասին գոյություն ունի օրենք, եւ այդ ոլորտում ծագող յուրաքանչյուր խնդիր լուծվում է այդ օրենքի օգնությամբ», - ընդգծել է Հայաստանի մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց» թանգարանի տնօրեն եւ պատմական միջավայրի պահպանման ծառայության ղեկավար Սերժիկ Առաքելյանը: