3 դեկտեմբերի 2009 - 21:10 AMT
Հայաստանի ու Կորեայի խորհրդարանները Փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրեցին
Դեկտեմբերի 3-ին պաշտոնական չորսօրյա այցով Կորեայում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հանդիպեց Կորեայի խորհրդարանի նախագահ Կիմ Հյոնգ-Օյի հետ:

Հանդիպման ընթացքումպայմանավորվածություն ձեռքբերվեց, որ կորեական կողմը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի խորհրդարանին եւ նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կհագեցնի:

Հանդիպման վերջումՀՀ ԱԺ նախագահը ԿՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանըեւԿորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյոնգ-Օն երկու խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման նպատակով ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: